Blog?! Esim..? Hl@ vor mijocner@ ardaracnumen anhayt npatak@ isk mnacac@ heto kereva.
Wednesday, April 4, 2012
4 April, 2012
Ժողովուրդ, փող աշխատեք! Էտ անԴերը լավ էլ դեր ունի: Դրա պատճառով դառել եմ գազազած շուն, ինքս ինձ չեմ դզում... Եթե դիլեմա ունեք ձեր առաջ լինել հարուստ ու ստոր թե աղքատ բայց վճիտ, ընտրեք առաջինը, երկրորդը ձեր վրա կրկնակի թանկ նստում... Էրնել չէր եդ հարցը ընտրության հնարավորություն ունենար...?
Tuesday, March 20, 2012
21 March, 2012
Աստված գիդի նախորդ անգամ երբ եմ գրել մի բան... Բայց վախտը էկելա, մի քիչ բողոքեմ, մի քիչ հրճվեմ: Արդեն 3 ամիսնա ՅԱՆԻ աշխատում եմ, на птичьих правах, ոչ գրանցված եմ, ոչ էլ, ստացածս էլ 60,000... Սատանեն ասումա տքի ամեն ինչի վրա ու դուրս արի, ուղեղս ել ասումա <<բա հետո՞>>: Ըտենց անտաղանդ վիճակա տիրում: Բայց չեմ հուսահատվում, սախ լավա լինելու, մենակ չեմ մինիմում: Պռոստո չգիտեմ ինչ անեմ, ցավը դրանումա, մի տսակ նմանվելա գոյատևելու էս կյանքը... էլի հարցա մոտս կանգնել, գնալ-չգնալու... Ում եմ տոխելու մերոնց, բա որ մնամ ես ում եմ մնալու... Եսիմ... Ասումա, մարդու գլխին մեշոկով փոխ ընգներ անհոգ ապրեր... Ընենց վախենալույա, որ պատկերացնում եմ մի օր կարողա հուսահատվեմ... Որ տենց բանա մտքովս անցնում, ըսկի մի բան նաելս էլ չի գալիս...
Էն օրը Ա**** վրա ենքան եմ գոռացել... չգիտեմ տեղին էր թե անտեղի, բայց արել եմ արդեն... Մի տեսակ թվումա թե ընդհանուր վիճակնա դրթել, որ էդ աստիճանի сорваться լինեմ իրա վրա... Ընենց եմ ուզում ինքը ինձ հասկանա... Երևի հասկանումա, որ հետսա: Երևի մի կողմից էլ ծնողներիս շնորքնել կա նրա մեջ, որ հետսա դեռ, իրանք ինձ սենց մարդ չդարձնեին ոնց որ կամ, հետս մնալու էլ ընդհանրապես պատճառ չէր ունենա... Որ ի՞նչ... Շատ ծանր եմ տանում ես էս ամեն ինչը ճիշտն ասած, համ էն, որ հերս մեջքիս չի, համ էն, որ ես էլ չեմ հասցնում, համ որ մերս քամվումա... Դե արի ու մի ասա, ԷՍ ԵՐԳՐԻ ՏԻՐՈՋ ՄԵՐԸ!!! Ու առխաին ասում եմ, որտեվ արդեն վաղուց էս երգրի տերը մենք չենք, ազգը չի... Դառելա բալագան, ով ինչ ուզում անումա, ոնց ուզում իրա էշը քշումա: Շատ մեծ ու ակնառույա դառել расслоение-ն, շաաատ մեծ ու զգալի: Притом, вроде իմ շրջապատում ոչ մեկի սոցիալական դիրքը չի փոխվել, աշխարհը գնում, իսկ մենք կանգնած ենք... Ամեն անգամ Ա**** ասումա ըստեղ կուզենաի իրար հետ գնաինք, ընդեղ կուզենաի, էս կուզենաի անեինք, էս կուզենաի ունենաինք ես էլ ավանակի պես կամ լռում եմ, կամ ինչ որ невнятный պատասխան եմ տալիս... Ինքը չգիտի ԵՍ ոնց եմ էդ ամեն ինչը ուզում... Շատ եմ ուզում... Բայց ես 60,000 եմ ստանում.... Ցավալիա... կարողա ես ամենատաղանդավորն ու օժտված մարդը չեմ մոլորակի, բայց հուսով եմ վերջիննել չեմ, ու եսս ել իմ փայ <<Ապրելու>> իրավունքն ունեմ, մեծատառով ապրելու... Ապրելու չգոյատևելու...
Դրականն ու կարևորը էնա, որ ծնողներս, սիրած մարդս, ընկերներս հետս են, մանցածը հեչ, կունենամ, ասա ուշ չլնի...
Subscribe to:
Posts (Atom)