Saturday, October 29, 2011

29 October, 2011

Ի վսյոտակի անցավ էս 2 տարին: Ողիղ 2 տարի առաջ պապանընկավ հիվանդանոց: Ուրախ եմ, որ էսօր ես իրան նվեր կանեմ "ծննդյան"  կապակցությամբ: Վաբշե պապան 3 հատ ծնունդ ունի, մի հատը իրա իսկականնա, մի հատը փետրվարի 23ին, էդ օրը ինքը իրա առաջի ինֆառկտնա տարել, ու հոկտեմբերի 29ը, էտ էլ ինսուլտի օրնա: 
Ու էլի ուրախ եմ որ էս բլՕգը բացել եմ, ու կարամ էստեղ գրեմ, օգնումա: Երևի բոլորի մոտել առաջանումա ցանկություն ինչ որ բան, ինչ որ մեկին պատմել, բայց չեն պատմում, կամ չեն ուզում, կամ հարմար մարդ չկա, կամ " լացելը իրանց համար չի", ու նման էլի պատճառներ. իմ դեպքում օրինակ, խասյաթնա խանգարում: Չեմ հիշի նենց դեպք, որ պռոբլոմիս, կամ մտածմունքիս մասին լիարժեք կիսվեմ ինչ որ մեկի հետ: Դժվար թե դա դրական կողմ կարելիա համարել, բայց դե ըտենցնեմ, ինչ արած... Այ հենց էդ պատճառով եմ ուրախ էս էջի առկայության համար, էստեղ հանգիստ գրում եմ: Երբեք չեմ կարդում գրածս, կարիքը չունեմ, ու էդ նպատակով չեմ գրում, գրում եմ գրլու համար: Օգնումա: 
կան բաներ ինչի համար ափսոսում եմ: օրինակ ափսոսում եմ,, որ Ա***ը պապային առողջ չի տեսել, ու չի շփվել հետը, ափսոսում եմ, որ պապայի առողջ ժամանակ ինչ որ բաներում նեղացրելեմ իրան, ինքս էլ չհասկանալով, ափսոսում եմ որ առաջ փրբ վրաս խոսում էր, մտածքում էի դե միշտել խոսալույա վրաս, ինչ պետքա փոխվի, իսկ արդեն 2 տարիա չի կարում վրաս կարգին ջղայնանա, կարոտում եմ իրա ջղայնանալը, կարոտում եմ էն ժամանակները երբ մաման էլի փնթփնթում էր ինչ որ բաներից դժգոհ, բայց մեկա, ամեն դեպքում վստահ էր, առխաին էր, որ պապան ինչ էլ լինի լյուբոյ հարց լուծողա, ամեն ինչում մեջքա իրան... ափսուսում եմ որ ախպեր չունեմ, ախպերս ինձ կհասկանար, ափսոսում եմ որ քուր չունեմ, քուրս ինձ կօգներ: Ափսոսում եմ, որ հերս իրա թոռներին չի տանի ման գալու, չի վերցնի մանկապարտեզից, չի տանի գազանանոց, կրկես... նենց եմ ուզում գոռամ էդ ամեն ինչի մասին, նենցեմ ուզում դրա մեղավորին գնտնեմ, բայց հենց սկսում եմ փնտրել հասկանում եմ որ մեղավորըներից մեկը ես եմ, որ հորս ջղայնացրել եմ փոքր վախտ, երկիրնա, որ իրան ստիպելա առավոտվանիցիրիգուն ճռռա, որ ես կուշտ էլ, մի բան էլ ավել լինեմ, ու ամենագլխավոր մեղավորը ինքնա հենց, որ ինքը իրան հասցրելա էդ հիվանդության շեմին... տենաս կլինի, կամ կա մարդ որ ինձ կհասկանա, ինձ նման մարդ շատա պետք: Պապ ջան, կարոտում եմ են վախտերը, ծնունդտ շնորհավոր!

No comments:

Post a Comment